Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Օր 2-րդ

Օր 2-րդ
04.03.2025 | 11:46

Հավատացյալ լինես, թե ոչ, ծնողի համար միշտ աղոթիր։

Պահքի այս շրջանում, ես իմ աղոթքն եմ անում, որ նվիրելու եմ ամեն անգամ մի մարդու, մարդկանց, կամ երևույթներին։ Այս աշխարհում ամենահարազատ էակը ծնողն է, ով կյանք է նվիրում, ապրում ու ուրախանում զավակով։

ՈՒրեմն, Ամենազոր Տեր պահապան եղիր հորս և մորս իրենց երկրային կյանքում, որ անցավ ու անդարդ ապրեն։

Թույլ տուր ծնողքս ուրախանա սեփական երեխայով, թոռներով ու ծոռներով։

Ծնող դառնալու ճանապարհին օգնի՛ր Տեր, երիտասարդ ընտանիքներին, որ իմաստություն ձեռք բերեն այնքան, որ դժվար տարիքի շրջանում կարողանան իրենց զավակներին հետ պահել արատավոր երևույթներից, կեղծ ընկերներից ու չար բարեկամներից։

Թույլ տու՛ր Տեր, որ ամեն հայր, ամեն մայր, տատիկ, կամ պապիկ իր գիտելիքները, ընտանեկան ավանդույթները, պատմությունները կարողանա փոխանցել զավակներին։

Թող այդ դաստիարակությամբ, հոգով մաքուր, աստվածավախ, վստահելի, անվախ ու անաչառ երեխաներ մեծանան։

Թող կյանքի վերջում մենակ չմնա ոչ մի ծնող, անցավ ու հեշտ մոտդ ճանապարհ ընկնի։

Ողորմյա՛ Տե՛ր ու պահապան եղիր հորս ու մորս, որոնց շնորհիվ լույս եմ ստացել, սովորել լինել արդար, մարդասեր, կամեցող ու ազնիվ։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1495

Մեկնաբանություններ